90-ականների կեսերին, երբ ուսանողական շարժման ակունքներում էի՝ մի լավ ավանդույթ էր ձեւավորվել. միասնական օրակարգ էինք կարողանում ձեւավորել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդներով:
Դա ուժեղացնում էր ուսանողական շարժումը՝ ստիպելով, որ իշխանությունը զիջումների գնա տարբեր հարցերում:
Ուրախացա, երբ տեղեկացա. որ Տիգրան Առաքելյանի ազատության պահաջով երեկ համատեղ հայտարարություն են տարածել ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Հայազն» կուսակցությունների երիտթևերը և «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ն:
Մնում է, որ երիտասարդները, հայտարարությունից բացի, կարողանան միասնական ակցիաներ իրականացնել՝ իշխանությանը դրդելով կոնկրետ քայլերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել