Աշխարհի ամենաքաղցրահամ ծովը Բալթիկն է: Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի է, գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը` 470 մ։
Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով։
Խոշոր կղզիներն են` Բոռհոլմը, Գոթլանդը, Էլանդը, Սաարեմաան, Հիյումաան, Ռյուգենը և Ալանդյան։ Խոշոր ծոցերն են` Բոտնիկը, Ֆիննականը և Ռիգային։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դվինա(Դաուգավա), Նեման, Վիսլա և Օդրա գետերը։
Հիմնական նավահանգիստներն են` Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիեպայա, Կլայպեդա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչեցին, Ռոստոկ-Վառնեմյունդե, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլեո, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։
Անվանումը
Հին սլավոնները Բալթիկ ծովը անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները` Austurweg «արևելյան ճանապարհ», գերմանացիներն այն այսօր էլ անվանում են Ostsee «Արևելյան ծով» (ի հակադրություն Հյուսիսային ծովի)։ «Բալթիկ ծով» առաջացել է ուշ լատիներեն mare Balticum անվանումից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ: Կան մի քանի վարկածներ` Բալթի կղզու անունից (այդ կղզին հիշատակում է Պլինիոսը և նշում, որ այնտեղ սաթ էին արդյունահանում), լիտվերեն baltas կամ լատվիերեն balts «սպիտակ» բառից (նկատի ունենալով ավազոտ ափերի գույնը), լատիներեն balteus, շվեդերեն և դանիերեն balte «գոտի» բառից («Երկիրը գոտևորել» իմաստով)։
Նյութի աղբյուր՝ http://www.hetaqrqir.com/2013/09/blog-post_14.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել