Aravot.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը: Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում: Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը

Aravot.am-ը նրանից ճշտեց՝ այս պահի դրությամբ ի՞նչ ընթացք է ստացել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»:

Ալեքսանյանը հաստատեց, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը: Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:

Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե ինչում են մեղադրում նրան: Նա երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել