Panorama.am-ը գրում է․
«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանի նկատմամբ հանքարդյունաբերական երկու խոշոր ընկերությունների ճնշումները հայտնվել են ՄԱԿ-ի կառույցների ուշադրության կենտրոնում։ :
ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակը, Մարդու իրավունքների գծով աշխատանքային խումբը, Տրանսնացիոնալ կոորպորացիաների այլ բիզնես ձեռնարկությունների հատուկ զեկուցողը մարդու իրավունքների կայուն, առողջ շրջակա միջավայրում ապրելու գծով հատուկ զեկուցողը, Խոսքի և կարծիքի ազատության պաշտպանության, արտահայտման և խթանման հատուկ զեկուցողը թողարկել են զեկույց՝ ի պաշտպանություն ՀԿ նախագահի։
Զեկույցում այս մարմինները մտահոգությունն են արտահայտում ԶՊՄԿ-ի և Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի կողմից Ենոքյանի դեմ սկսված դատական գործերի վերաբերյալ և հիշեցնում են բիզնեսին և ֆինանսավորող բանկերին մարդու իրավունքների խախտումների մասին՝ պահանջելով դադարեցնել այս գործողությունները, ներկայացնել գործողությունների պլան, թե ինչպես են պատրաստվում կանխարգելել հանքարդյունահանող ընկերությունների նմանօրինակ քաղաքականությունը։
Ինչպես նաև զեկույցում անդրադարձ է կատարվում Ջերմուկ համայնքի բնակիչների և իրավապաշտպանների նկատմամբ շարունակական ճնշումներին։
«Զեկույցում ներառվել է 2018 թ․ Գնդեվազի իմ տան դիմաց ինձ գաղտնի նկարահանելու, այնուհետև Լիդիան Արմենիա ՓԲԸ աշխատակցի կողմից ֆեյք ֆեյսբուքյան էջով վիրավորական սեքսիտական արտահայտություններ թույլ տալու դեպքին, Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի կողմից իմ դեմ սկսած դատական գործին, որը բողոքարկվել է ՄԻԵԴ, ինչպես նաև ԶՊՄԿ-ի կողմից իմ դեմ նախաձեռնված նոր դատական գործին, որով ընկերությունը 6 մլն դրամ է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում, այն այժմ ընթացքի մեջ է, ո՛չ ընկերութւունը, ո՛չ էլ պետությունը ցանկություն չունեն հրաժարվեն դատական հայցից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: