1in.am-ը գրում է.

Ուրմիա լճում 31 միլիարդ խ/մ ջուր պետք է լիներ, իսկ այսօր լճի կեսը ցամաքել է: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանին:

Լճում շատ քիչ ջուր է մնացել, և բարձրացել է աղիության մակարդակը, իսկ նման իրավիճակի պահպանումը մեծ խնդիրներ կառաջացնի, ասել է Չիթչիյանը:

Ուրմիա լճի պահպանության համար ստեղծված աշխատանքային հատուկ խումբն ընտրել է 12 հիմնական նախագծեր, որոնց իրականացումն արդեն սկսվել է, նշել է նախարարը:

Նշենք, որ Ուրմիա լճի տարածքը մոտ 6 հազար ք/կմ է: Թռչունների միգրացիայի ժամանակ այն դառնում է նրանց ժամանակավոր կացարանը: Տևական երաշտի պատճառով Ուրմիան ցամաքում է, ինչն էլ ազդում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել