Գորբաչևի օրոք սկսված «գողգոթա» ծրագիրը շարունակվում է: Կերպարանափոխված կայսրությունը իր դիմակափոխված կադրերի միջոցով շարունակում է խաղալ բազմասերիանոց մի խաղ, որի հիմնական նպատակը՝ անիրազեկ ժողովրդին խաբելու միջոցով դրության տերը մնալն է: Անել ամեն բան, որպեսզի հանկարծ իշխանությունը հակակայսերական, ազատատենչ ուժերի ձեռքը չանցնի, չարիքի կայսրության արխիվները չբացվեն, հանցագործները ժողովրդի դատին չարժանանան:

 Հայաստանը՝ լինելով «գողգոթայի» ակտիվ դերակատար, իր տարերքի մեջ է: Տիրոջ հետ ամեն բան համաձայնեցված, տիրոջ ոտքերի տակ պառկած, ապագա սերիաների նյութ նախաոատրաստելով, բարբաջում է Եվրոպայի տեսլականի և ապագայում նրան անդամակցելու հնարավորության մասին: Եթե հարկ եղավ իշխանության լծակները պահելու համար ՄԱԿ-ին է՛լ անդամկցել, ՆԱՏՈ-ին է՛լ կամ ԱՄՆ-ի 52-րդ նահանգը դառնալ, ՀԱՐՑ ՉԿԱ՛, տղերքը պատրաստ են:

 Միայն, թե  մի մե՜ծ «պրոբլեմ» ունեն, էն շան լակոտները, որ գնում են եվրոպաներ ու ամերիկաներ սովորելու ու պետք է գան և իրենց պապաներից ստանձնեն ժառանգական իշխանության հերթափոխը,  թարսի նման տուն չեն գալիս, ո՛չ էլ Հրանուշ հոպարն է կարողանում Սփյուռքի «վստահելիներին» տուն բերել: Առայժմ «գոմփլիմեթարիզմի» ու «և՛-և»-ի քաղաքականությամբ մի կերպ էշը ցեխից հանում են, սակայն, եթե դասալիք ժառանգների հարցը չլուծվի, խիյարն այս անգամ «բեսամթ» կթարսվի... 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել