Երջանկության սննդակարգDoctors.am-ը գրում է.

Այս ցուցակի առաջին տեղում կարտոֆիլ-ֆրին է: Սա բացատրվում է նրանով, որ շատերի մոտ այն ասոցացվում է հանգստի և լավ ժամանցի հետ: Երկրորդ տեղում քաղցրավենքին է՝ կաթնային շոկոլադ, թխվածքաբլիթներ, տորթեր և փքաբլիթներ: Այս սննդատեսակները բարձրացնում են սերոտոնինի մակարդակն օրգանիզմում, ինչի հետևանքով վատ տրամադրությունն անհետանում է: Երրորդը խավիարն է: Թե՛ սև, թե՛ կարմիր խավիարը, հայտնվելով սեղանին, դրական է զգացումներ են առաջացնում, քանի որ ասոցացվում են նյութական ապահովվածության հետ: 

Իտալացի գիտնականները պնդում են, որ 'երջանկյության սննդացուցակում' տեղ ունեն նաև կաթը, պանիրը , ձուն, թռչնամիսը, խոզի և տավարի միսը, ընկույզը: Սրանք բոլորը պարունակում են տրիպտոֆան ամինաթթու: 

Բավարար է օգտագործել օրական 350 գր. այս սննդատեսակներից, որպեսզի պահպանվի դրական տրամադրվածությունն ու լավ տրամադրությունը: Սակայն չարժե չարաշահել այս ուտելիքի ընդունումը, քանի որ երջանկության սննդակարգը վտանգում է մարմնի սլացիկ կազմվածքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել