«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Սառա Մելքոնյանն Արմեն Աշոտյանից մասնավորապես հետաքրքրվել է՝ ի՞նչ կանխատեսումներ ունի նա, Նիկոլը ե՞րբ կհեռանա:
«Նիկոլը կհեռանա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը և բարոյականությունը,- ի պատասխան՝ նշել է ՀՀԿ փոխնախագահը և ցավով արձանագրել,- Փաշինյանի նման վարչապետ դեռևս հանդուրժելը վիրավորանք է և խարան հայերի համար։ Երբ հանգուցալուծվի մեր ազգային բարոյականության ճգնաժամը, ապա Փաշինյանին հեռացնելը մի քանի շաբաթվա հարց է իրականում:
Իհարկե, Նիկոլին կարող են փոխել նաև դրսից, բերելով հերթական կամակատարին։ Բայց արդյո՞ք դա պետք է հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդն ինքը պիտի լինի իր Հայրենիքի տերը։ Իսկ թե ինչերի են ընդունակ նրա վզին դրսից փաթաթված դրածոները, վկայում են Եռաբլուրը և հայաթափված Արցախը, Շուռնուխը և Տավուշի սահմանամերձ գյուղերը, իշխանավորների դղյակները և պարալիզացված բանակը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02hsUvBrVWN5rk5rS6Ug8x4WrZT6JT6zPjpqWRpVD9xACBebzJodntXgZNbghafZEpl&id=100044373401589
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել