1in.am-ը գրում է.

Բրազիլացի մոդել Անդրեսա Ուրաքը հայտարարել է, որ գիշեր է անցկացրել ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Բրիտանական The Sun թերթին տված հարցազրույցի ժամանակ մոդելն ասել է, որ իրենք հանդիպել են Villa Magna մադրիդյան հյուրանոցում, որտեղ ֆուտբոլիստը շքեղ համար է պատվիրել 19 հազար դոլարով:

«Քրիշտիանուն զգուշացրեց, որ ընկերուհի ունի, և այդ պատճառով ինքը պետք է զգույշ լինի: Նա ասաց, որ այդ հարաբերությունները լուրջ չեն: Նրան շատ դուր եկավ իմ մարմինը, հատկապես հետույքը: Իսկ նրա կազմվածքն ուղղակի անթերի է, ինչպես հունական աստծունը»,- անկեղծացել է մոդելը:

Ուրաքի խոսքերով` սեքսից հետո ինքն իջել է հյուրանոցի նախասրահ և պատրաստվել է փողոց դուրս գալ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել` պարզաբանելով, որ մուտքի մոտ պապարացիներն են:

Ռոնալդուն հայտարարել է, որ Ուրաքն ամեն ինչ հորինել է: Իսկ ինչ էր մնում նրան անել, երբ իր «հավերժ հարսնացուն»` Իրինա Շեյքը, նրա դեմքին է շպրտել թերթը, որում հրապարակված է եղել հարցազրույցը: Նրանց հարսանիքը հերթական անգամ չկայացավ և դատելով ամեն ինչից՝ չի կայանա:

Ֆուտբոլիստի ընկերների խոսքերով` նա չի կարող երկար ժամանակ լինել մի կնոջ հետ, նույնիսկ ամենագեղեցիկ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել