Վերջին օրերին, այս բուք ու բորանի պայմաններում մենք ի՞նչ տպավորություն ունենք, մեր արած փոփոխությունները ինչ-որ բան բերե՞լ են, մարդիկ զգո՞ւմ են այդ փոփոխությունները։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր փոփոխությունները վերաբերում էին տեխնիկային, թե քանի սպասարկող ընկերություն քանի տեխնիկա պետք է ունենա։ Հիմա հանրապետությունում աշխատում է 420 տեխնիկա։
Եթե նախկինում միջպետական, հանրապետական ճանապարհներին ունեինք աղ ավազ ցանելու երևույթը, հիմա դա տեխնիկաներով ենք իրականացնում։ Այստեղ մի տարբերություն կա, եթե լապատկայով էին ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, մարդիկ ասում են՝ ցանված չէ։
Այդ մեքենաների վրա կան GPS սարքավորումներ ու մենք տեսնում ենք՝ որ օրը, որքան է ցանվել»,- ասաց Գնել Սանոսյանը։
Արձագանքելով՝ Փաշինյանը նշեց․
«Պարո՛ն Սանոսյան կներեք բաց մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդկանց պետք է տեսնել ասֆալտը երևում է թե, սառույց է, աղի մեջ չէ խնդիրը, ճանապարհի մեջ է խնդիրը»։



