Operativ.am-ը գրում է.

Ձմեռանը ծնված կանաց բնությունը պարգևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի : Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ » են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:
Ձեզ լավ կզգաք «գարնանյին» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:

Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:

Ամռանը ծնված կինը -ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխահում ամեն ինչ մոռանում է՝ «կրքի» օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հագատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: Ամառ կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքը անկեղծ, անմիջական զրույցն է:
Ձեզ հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան արևային տղամարդը: Սակայն չի բացառվում նաև, որ Ձեզ պաշտպանված ու ապահով զգաք աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետևում:

Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
Դուք հիանալի զույգ կկազմեք թե գարնանային մեղմ տղամարդու, թե ամառային լավատեսի, թե ձմեռային վճռական տղամարդու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել