Aysor.am-ը գրում է.
Շատ հաճախ է մարդկանց մոտ ի հայտ գալիս կրունկների ճաքեր.մի քանի խորհուրդ` դրանցից խուսափելու համար:
Կրունկների ճաքերի դեպքում հարկավոր է քնելուց առաջ դրանց վրա դնել եփած կարտոֆիլից սարքած շիլա՝ թողնելով 15-30 րոպե: Այս գործողությունը պետք է անել կրկնել ամեն օր, մեկ ամսվա ընթացքում:
Պտուղը խորանարդաձև կտրատել, ոչ մեծ քանակությամբ կաթի մեջ եփել՝ մինչև շիլա դառնալը: Հաստ շերտով քսել կրունկների ճաքերին: Ծածկել անձեռոցիկով կամ կտորով: Պահել 40 րոպե:
Բամբակաթղթե կտորի վրա մի փոքր մեղր քսել և դնել ճաքերի վրա: Այն կարելի է թողնել ամբողջ գիշեր՝ փաթաթելով կտորով: Առավոտյան այն հարկավոր է լվանալ գոլ ջրով:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/09/14/leg-care/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել