1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի տեսչական ստուգումների նախաշեմին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարգադրել է քիմիական զենքը դուրս բերել երկրից և փոխադրել Լիբանան ու Իրաք: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմության գերագույն ռազմական խորհրդի գեներալ Սալիմ Իդրիսը:

Նրա խոսքերով` բանակն արդեն սկսել է տեղափոխել քիմիական զենքը: Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի արձագանքել այս տեղեկատվությանը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ իրենց տվյալների համաձայն՝ Սիրիայում պահվում է շուրջ 1000 տոննա քիմիական զենք, որը գտնվում է 45 օբյեկտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել