Ի՞նչ է սերը: Ոչ ոք հստակ չի կարող ասել: Ինչ-որ մեկի համար դա նոր պայուսակ է, մյուսի համար` 25 վարդ, իսկ ինչ-որ մեկի համար էլ ամբողջ ժամանակը… Ժամանակը… Կյանքը… որն անցնում է սիրելի մարդու կողքին:


1. Զույգը մահացել էր ձեռք ձեռքի տված` 72 տարի համատեղ կյանքից հետո

 

Նորմա և Գորդոն Յեգերները 90 տարեկան էին: Նրանք ամուսնացել էին 72 տարի առաջ: Ավտովթարից հետո նրանց երկուսին հոսպիտալացրին: Բժիշկները նրանց միասին պառկեցրին ինտենսիվ թերապիայի բաժին: Նրանք հազիվ կարողանում էին պատասխանել հարցերին, բայց պինդ բռնել էին իրար ձեռքերը: Գորդոնի մահից ուղիղ մեկ ժամ անց մահացավ նաև Նորման, բայց այդպես էլ ձեռքը բաց չթողեց:  

Զույգը ծանոթացել էր, երբ Նորման սովորում էր քոլեջում, իսկ Գորդոնն այդ ժամանակ աշխատում էր Շևրոլեի Պետական կենտրոնի տեխսպասարկման բաժնում: Նրանք ամուսնացել էին 1932թ.-ին: Նորման և Գորդոնն ունեն 4 երեխաներ՝ մեկ դուստր և երեք որդի:


2. Զույգն ավելի ուժեղ դարձավ դժբախտ պատահարից հետո

 

Շատ քիչ դեռահասներ են կարողանում պահպանել իրենց հարաբերությունները մինչև քոլեջն ավարտելը, բայց Թեյլոր Մորրիսն ու Դանիել Քելլին անցել են շատ ավելի բարդ փորձությունների միջով: Այովայի բնակիչները նույնիսկ քոլեջից հետո շարունակեցին հանդիպել, իսկ 2007թ.-ին Մորրիսն անցավ զինվորական ծառայության Ռազմածովային ուժերում: Որոշ ժամանակ անց նրան տեղափոխեցին Պայթյունավտանգ իրերի ստորաբաժանում, և զույգը տեղափոխվեց Վիրջինիա-Բիչ: Երբ Մորրիսն արդեն 2-րդ դասի ավագ էր, նրան ուղարկեցին Աֆղանստան: Հենց այդ ուղևորության ժամանակ Մորրիսը պատահաբար կանգնում է ինքնաշեն ռումբի վրա և կորցնում երկու ոտքերն ու ձեռքերը:  Չնայած ամեն ինչին` զույգը անբաժան է: 

Նրանց սիրո պատմությունը շրջել է ամբողջ աշխարհով: Նրանց լուսանկարները տեղադրվել էին «BuzzFeed» կայքում և վերջին տվյալներով ավելի քան 2 միլիոն դիտում ունեն:


 

3. 96-ամյա տղամարդը իր կնոջ պատվին երգ էր գրել, ում հետ ապրել էր 72 տարի

 

Ֆրեդ և Լորրեյն Ստոբաուները միասին 72 տարի են ապրել: Այդ պատճառով երբ Լորրեյնը մահացավ, 96-ամյա Ֆրեդը չէր կարողանում համակերպվել այդ փաստի հետ: Նա կորցրել էր իր կյանքի մեծագույն սերը: Կնոջ մահից որոշ ժամանակ անց Ֆրեդը երգ գրեց նրա պատվին: Այնուհետև, պատահաբար որոշեց այդ երգն ուղարկել երգահան-կատարողների մրցույթին, որն անցկացվում էր «Green Shoe Studio»-ում: Երգը հարկավոր էր ուղարկել համացանցով, բայց Ֆրեդը դա արեց հասարակ փոստարկղի միջոցով: «Green Shoe Studio»-ում երգը շատ հավանեցին և ոոշեցին զբաղվել Ֆրեդի պրոդյուսինգով:  


4. Ժամանակակից Ռոմեոն և Ջուլիետը, ովքեր ինքնասպան եղավ, քանի որ չէին կարող միասին լինել

 

2009թ.-ին երկու դժբախտ սիրահարներ ինքնասպան եղան այն բանից հետո, երբ տեղական գյուղխորհուրդը (պանչայատ) հրամայեց նրանց կա՛մ չեղյալ համարել իրենց ամուսնությունը, կա՛մ մահանալ: Ամրինը մահմեդական էր, իսկ նրա ամուսինը՝ Լոկեշը, դավանում էր հնդուիզմը: Այդպիսի հարաբերություններն ուղղակի անընդունելի էին նրանց հասարակությունում, այդ պատճառով զույգը որոշեց թունավորվել: Ոստիկանությունը մեղադրեց ողջ պանչայատին, որ նրանք խրախուսում են ինքնասպանությունները:


5. Ամուսինները, մահանալով ժամերի տարբերությամբ, դրանով իսկ կատարել են «սիրո եզրափակիչ գործողությունը» 66 տարի համատեղ կյանքից հետո

 

Հարոլդ Կնապկեն ծանոթացել էր իր կնոջ` Ռութի հետ երրորդ դասարանում: Ամուսնացել էին դպրոցն ավարտելուց հետո: Ամուսինները մահացել էին նույն օրը` ժամերի տարբերությամբ, 66 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո: Նրանց երեխաներն անվանում են ծնողների մահը «սիրո եզրափակիչ գործողություն»:

Ռութը իր մահից որոշ ժամանակ առաջ վարակվել էր ինչ-որ անհասկանալի հիվանդությամբ, և պարզ էր արդեն, որ նա չի առողջանա: Նրանց դուստր Մարգերեթը հիշում է, որ երբ այդ լուրը հայտնեցին հորը, նա շատ հանգիստ ընդունեց այն, բայց տեսան, որ նրա մեջ ինչ-որ բան փոխվեց: Դրանից մի քանի օր անց երեխաները նկատեցին, որ Հարոլդը շատ հիվանդ տեսք ունի: Երեք օր անց` առավոտյան 7.30, նա մահացավ:

Հոր մահից հետո երեխաները հավաքվեցին մոր անկողնու մոտ, որն այդպես էլ ուշքի չէր եկել և ասացին. «Հայրիկը սպասում է քեզ «վերևում»: Արդեն ժամանակն է եկել, որ դու էլ գնաս այնտեղ: Մի մնա մեզ համար»: Ռութ Կնապկեն մահացավ նույն օրը` երեկոյան 6.30: Հարոլդը 91 տարեկան էր, իսկ Ռութը՝ 89:


6. Զույգը վերամիավորվեց բուխարիում գտած հին նամակի շնորհիվ

 

Զույգն ամուսնացավ այն բանից հետո, երբ վաղուց կորցրած նամակը գտնվեց բուխարու ետևից: 2009թ.-ին 42-ամյա Սթիվ Սմիթը և Կարմեն Ռուիսը 16 տարի բաժանումից հետո վերջապես ամուսնացան:

20 տարեկանում նրանք նշանվել էին, որից հետո Կարմենը ուսանողական ծրագրով մեկնել էր Մեծ Բրիտանիա, սակայն մեկ տարի անց Ֆրանսիա վերադառնալուց հետո նրանք բաժանվեցին: Մի քանի տարի հետո Սթիվը Կարմենին նամակ գրեց հարաբերությունները վերականգնելու համար, բայց աղջկա մայրը նամակը դրեց բուխարու վրա, և այն պատահաբար ընկավ նրա ետևը: Այն մեկ տասնամյակ նույն տեղում մնաց, միչև որ հարկ եղավ բուխարին փոխարինել: Կարմենն արդպես էլ չէր ամուսնացել և չէր մոռացել իր առաջին սերը: Նամակում գրված էր. «Ես հուսով եմ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Ես գրում եմ հարցնելու համար, թե ինչպես են քո գործերը, ինչով ես զբաղվում, դու երբևէ մտածե՞լ ես իմ մասին: Լավ կլիներ քեզանից ինչ-որ լուր ստանալ, խնդրում եմ` պատասխանիր, եթե դժվար չէ: Սթիվ»:

Կարմենն ասում է, որ ի սկզբանե շատ էր հուզվում նախքան զանգելը, քանի որ շատ ժամանակ էր անցել, բայց ամեն ինչ լավ ընթացավ, և նրանք որոշեցին հանդիպել: Հանդիպեցին Փարիզում մի քանի օր հետո, իսկ հիմա արդեն ամուսնացած են:


7. Զույգ, որը միանման է հագնվում արդեն 35 տարի


Դոնալդ Փեզերսթոունը նկարիչ է, սակայն հայտնի է խոտածածկերի համար վարդագույն ֆլամինգոյի հայտնագործությամբ:  Սակայն հարազատները գիտեն նրան և կնոջը՝ Նենսիին, որպես շատ մտերիմ և ռոմանտիկ զույգի: Արդեն 35 տարի նրանք ուր որ գնան, նույն հագուստներն են հագնում:


8. Դեռահասն իր ընկերոջը 8 տարի գրկած էր տանում

 

Քանի որ սերը վերաբերում է ոչ միայն տղամարդու և կնոջ միջև հարաբերություններին, մենք այս պատմությունն էլ ենք ներառել: Հեբեյ նահանգում Լուի Շի Ցին անունով 16-ամյա դեռահասը 8 տարի շարունակ ամեն օր իր ընկերոջը գրկած դպրոց էր տանում: Նրա ընկերը՝ Լու Շաոն, ունի բնածին հիվանդություն, որը թույլ չի տալիս նրան ինքնուրույն քայլել:

8 տարի առաջ` անձրևոտ մի օր, Լու Շաոնի մայր չէր եկել նրա ետևից դպրոց, և Լուի Շի Ցինը որոշեց օգնել ընկորջը և տուն հասցրեց նրան: Այդ օրվանից ի վեր Լուի Շի Ցինը տանում և բերում է նրան դպրոց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել