Hetq.am-ը գրում է.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել