Lurer.com-ը գրում է.
Արդեն մի քանի օր է, ինչ Մեքսիկայում անցնում են կրթության ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիաները: Բողոքի ակցիայի ցրման ժամանակ վիրավորվել է 40 մարդ. այդ մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, հայտնում է Reuters գործակալությունը:
Հայտնվում է նաև այն, որ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, Մեքսիկայի ՆԳՆ-ի հաղորդմամբ` ձերբակալվածների մեջ ուսուցիչներ չկան:
Նախօրեին իշխանությունները դիմել էին ակցիայի մասնակիցներին` Մեխիկո Սոկալո կենտրոնական հրապարակը ազատելու խնդրանքով՝ սեպտեմբերի 15-16-ին Անկախության օրը նշելու համար:
Չնայած որ ակցիայի մասնակիցները համաձայնվել էին հեռանալ հրապարակից, որոշ դասախոսներ շարունակել էին ակցիան և վառել մի քանի խարույկ: Հրապարակն ազատելու համար ոստիկանությունը դիմել էր ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի օգնությանը: