Doctors.am-ը գրում է.
Հղիության ընթացքում տարբեր սննդատեսակների նկատմամբ անբացատրելի ձգողություն կարող եք զգալ:
Սակայն որոշ սննդատեսակներ վտանգավոր են մոր և փոքրիկի համար,որոնց պատճառով կարող են առաջանալ ինքնազգացողության հետ խնդիրներ:
Ահա 12 սննդատեսակ, որոնք կարող են վտանգել մայրիկի և փոքրիկի առողջությունը՝
-հում կամ վատ եփած միսն ու ձուն, այդ թվում` թույլ եփած ձվածեղը,
-չպաստերիզացված հյութերը, քանի որ կարող են պարունակել աղիքային ցուպիկ,
-չպաստերիզացված կաթը, որը կարող է պարունակել հետևյալ բակտերիաները՝ կամպիլոբակտերիաներ, աղիքային ցուպիկ, սալմոնելա, լիստերիա,
-չպաստերիզացված փափուկ պանիրները՝ բրի, ֆետա, կամամբեր, ռոկֆոր, կեսո բլանկո, կեսո ֆրեսկա, պանելա, քանի որ նրանք կարող են պարունակել աղիքային ցուպիկ կամ լիստերիա,
-հում ծիլեր, օրինակ՝ առվույտի ծիլեր, քանի որ այստեղ նույնպես կարող են լինել աղիքային ցուպիկ և սալմոնելա,
-սահմանափակե՛ք սննդակարգում ձկան այն տեսակների օգատագործը, որոնք կարող են պարունակել սնդիկ,
-ալկոհոլային ըմպելիքներ,
-բուսական թեյեր, հատկապես եթե հստակ չգիտեք թեյի բաղադրությունը,
-ծովամթերքից կամ մսից պատրաստված պաշտետներ,
-խմորեղեն պատրաստելիս հում խմորը մի փորձեք, քանի որ հում ձուն կարող է պարունակել սալմոնելլա,
-հում կամ թերխաշ ծովամթերք, քանի որ այստեղ էլ կարող են լինել բակտերիաներ ու մակաբույծներ,
-պատրաստի գնված աղցաններ, քանի որ նրանց բացադրության մեջ առկա խոզապուխտը, հավն ու ծովամթերքը կարող է վարակված լինել լիստերիայով: