1in.am-ը գրում է.

Բժիշկ Էմմա Գրեյը հայտարարել է, որ Մայլի Սայրուսի We Cant Stop և Ջասթին Թիմբերլեյքի Mirrors երգերը դաս անելու ընթացքում լսելիս երեխաները հանգստանում են, դրանք օգնում են մտածել տրամաբանորեն, հեշտ յուրացնել և հիշել նոր փաստերը, հաղորդում է The Daily Mail-ը:

Րոպեում 50-80 զարկ պարունակող երգերը նպաստում են, որպեսզի ուղեղը հիշի ստացված տեղեկատվությունը: Իսկ օրինակ Քեթի Փերիի Firework-ն առաջացնում է գրգռվածություն, ինչը դրական ազդեցություն է թողնում ստեղծագործական աշխատանքի վրա:

Դասական երաժշտություն լսող ուսանողները 12%-ով ավելի լավ են հանձնել մաթեմատիկայի քննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել