1in.am-ը գրում է.
Եվրոպան կսահմանափակի ավտոմեքենաների արագությունը մինչև 112 կմ/ժ: Բրյուսելում եվրահանձնաժողովի կոմիտեն առաջարկել է Եվրոպայում գրանցված բոլոր ավտոմեքենաներում տեղադրել արագությունը սահմանափակող սարքեր, հաղորդում է «Ռոսիսկայա գազետա»-ն:
Դրանք վարորդներին չպետք է թույլ տան վարել 112 կմ/ժ արագությունը գերազանցող արագությամբ: Գաղափարի հեղինակներն առաջարկում են, որպեսզի սահմանափակող սարքը ղեկավարի արբանյակը: Այժմ քննարկվում է, թե որտեղ պետք է տեղադրել ցուցիչները` ճանապարհային նշանների՞ վրա, թե՞ ավտոմայրուղիներում:
Նման ինդիկատորը կարող է ճանաչել վարորդի մանևրումները և ուղարկել stop հրահանգ ավտոմեքենայում տեղակայված սարքին, ինչն էլ կդանդաղեցնի մեքենայի արագությունը:
ԵՄ երկրներում բուռն վեճերի առիթ դարձած նախաձեռնության նպատակն է հոգալ վարորդների անվտանգության մասին. եվրոպական ճանապարհներին ամեն տարի մահանում է 30 հազար մարդ:
Նախաձեռնությունը քննադատողները նշում են, որ ավտոմեքենաներում տեղադրված սարքերի միջոցով հնարավոր կլինի հսկել իրենց անձնական կյանքը: Բացի այդ, փորձագետների խոսքերով ` երբեմն անհրաժեշտ է մեծ արագություն հավաքել բախումներից խուսափելու համար: