1in.am -ը գրում է.
Իտալիայի ափերի մոտ խորտակված Costa Concordia զբոսանավը ջրից բարձրացնելը կարժենա 1 մլրդ դոլար, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Ջրասույզ եղած նավի բարձրացմանը պատրաստվել էին 1,5 տարի: Աշխատանքները կվերսկսվեն արդեն սեպտեմբերի 16-ին: Նավը կհաջողվի մոտակա նավահանգիստ հասցնել միայն 2014թ. գարնանը:
Աղետի բոլոր հետևանքները վերացնելու համար կպահանջվի նվազագույնը 5 տարի: Այսպիսին են տեղի իշխանությունների գնահատականները:
Costa Concordia-ն 2012թ. հունվարին բախվել էր խութերին ու խորտակվել: Դեպքի ժամանակ նավում գտնվել է 4 հազար մարդ, որոնցից 32-ը մահացել են:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_214384.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել