Emedia.am-ը գրում է.

Ժնևում ավարտվել են սիրիական ճգնաժամի շուրջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները։

РБК փոխանցմամբ, Լավրովը հայտնել է, որ բանակցությունները հիանալի մտնոլորտում են անցել։ Լավրովն ընդգծեց, որ կողմերին հաջողվեց հասնել հանդիպման նպատակին՝ սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու հարցում։ Նա շեշտել է, որ անվտանգության պատասխանատվությունը ընկնում է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության ներկայացուցիչների վրա։

Քերին իր հերթին նշեց, որ քիմիական զենքի պաշարների վերաբերյալ ամերիկյան ու ռուսական պատկերացումները ևս գրեթե համընկնում են։ Նա շեշտեց, որ չի բացառվում, որ սիրիական ընդդիմությունը ևս քիմիական զենք ունի իր տրամադրության տակ։ Քերիի խոսքերով, ԱՄՆ–ն ու Ռուսաստանը ձգտելու են անել ամենը, որպեսզի սիրիական քիմիական զենքը ոչնչացվի մինչև 2014 թ. կեսերը։ Միջազգային փորջագետները կժամանեն երկիր ս.թ. նոյեմբերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել