1in.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի օրենսդրական ժողովի պատգամավորները Պետդումայի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որը բոլոր արտասահմանցի քաղաքացիներին, որոնք Ռուսաստան են գնում առանց այցագրի, կստիպի իրենց հետ ունենալ դրամական միջոցներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Պետդումայում իր աղբյուրին: 

Համաձայն առաջարկվող օրինագծի՝ Ռուսաստան եկածները պետք է իրենց բանկային հաշվեհամարին ունենան գումար, որը հավասար է նվազագույնը 6 օր ապրելու համար նախատեսված ծախսին: Գումարի առկայությունը ներգաղթյալների մոտ պետք է հաստատվի փաստաթղթերով: 

Ինչպես բացատրել են նախաձեռնության հեղինակները, օրինագիծը թույլ կտա ստեղծել ֆինանսական երաշխիքներ Ռուսաստանում արտասահմանցիների գտնվելու համար: 

Պատգամավորները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վերջին շրջանում ծննդաբերության նպատակով Ռուսաստան են գալիս մեծ թվով կանայք՝ չունենալով բժշկական ապահովագրություն: Նման կերպ, բժշկական օգնության տրամադրման ծախսերը կատարվում են ՌԴ բյուջեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել