Aysor.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ բախվել են «Գազել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնի է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Նորայր Վարդանյանը:

Ավտովթարի հետևանքով  5 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: «Մալաթիա» բժշկական կենտրոնից Aysor.am-ին հայտնեցին, որ տուծաներից չորսը, ստանալով առաջին անհրաժեշտ բուժօգնությունը, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ տուժածներից մեկի մոտ, ըստ ախտորոշման, կոտրվածք կա, նա նույնպես ստացել է համապատասխան բուժօգնություն և շուտով դուրս կգրվի:

Ն. Վարդանյանի առողջական վիճակը նույնպես առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել