Armlur.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթը: Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս օրենսդրությամբ 17 պատվավոր կոչումներ են սահմանվել.

«Այս պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում առողջ մրցակցության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»:

Ըստ նրա՝ պետք է վարկանիշային համակարգ ստեղծել ու ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնել, որովհետեւ, ըստ ուսումնասիրությունների, պատվավոր կոչումների ինստիտուտ առաջադեմ երկրներում չկա: Առաջարկվում է չեղարկել պարգեւները: ArmLur.am-ը այս հարցի հետ կապված զրուցել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանի որդու` Արտաշ Ասատրյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել