Հայտարարելով, որ Հայաստանին պետք չէ, որ որևէ մեկն իր անվտանգությունն ապահովի՝ Սյամոն պնդել է, որ Հայաստանին հարկավոր են բանակցություններ Ադրբեջանի հետ՝ առանց միջնորդների ու երաշխավորների. մենք լալ չենք և, ըստ Սյամոյի, կարող ենք ինքներս մեր ուժերով երաշխավորել մեր անվտանգությունը որքանով ի վիճակի կլինենք:
Սյամոն սկսել է փիառել Իլհամի առաջարկությունը՝ Հայաստանին՝ հրաժարվելու բոլոր տեսակի միջնորդներից ու բանակցային հարթակներից, իր հետ բանակցությունների բռնվելու տետ ա տետ ասենք Վրաստանի տերիտորիայում: Արձանագրենք, որ այս տարբերակն ամբողջությամբ բխում է Իլհամի շահերից, քանի որ այս պայմաններում անցկացվող բանակցությունները կամ դրանց արդյունքում ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ դե ֆակտո չի պարտավորեցնելու Բաքվին՝ հետևելու դրանում տեղ գտած դրույթներին: Ամեն պահի կարող է պատերազմ սանձազերծել՝ կաշկանդված չլինելով գրեթե ոչ մի բանով:
Սյամոն առաջարկում է Հայաստանին գործել ինքնասպանություն. այս տարածաշրջանում միայն միջուկային զենքը կարող է երաշխիք դառնալ Հայաստանի հարատևության, եթե գնանք Սյամոյի ճանապարհով, բայց ցավն այն է, որ ոչ ոք Հայաստանին միջուկային զենք չի տալու. մենք Իսրայելը չենք, որ Ֆրանսիայից նման զենք ստանանք կամ տեղում ձեռք բերենք:

Այսպիսով՝ Սյամոն ամբողջությամբ ինքն իրեն տեղավորել է ադրբեջանական օրակարգի սահմաններում՝ դառնալով ազերիների քարոզիչը Հայատսանում: Հարց՝ է՛լ ի՞նչ պետք է անի Սյամոն, որ համոզվենք՝ Բաքվի ագենտն է՝ Երևանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել