Այս միտքն այսօրվա հարցարզույցից է։ Ասում էին այն հիմար մտքերը, որ այս մարդն արտահայտել էր մրցանակաբաշխության ժամանակ, գուցե հուզմունքից է եղել, բայց պարզվեց չէ։ Ինքը ոչ միայն պնդում է դրանք, այլև լրացնում, ասելով՝ «...եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։ Չգիտեմ, ասում են այս մարդը խելացի է, մաթեմատիկայի ձեռնարկներ ունի գրած, դասագրքեր է գրում... Բայց հատկանշականն այն է, որ այս դեպքը գալիս է ապացուցելու, որ կրթությունն ու գիտելիքները ոչ մի աղերս չունեն հայրենասիրության հետ։ Բավական է մի ապակու կտոր և վերջ, հոգիդ ծախված է սատանային։ Ի դեպ, այդ տխմարագույն մրցանակաբաշխությունը նիկոլի հիմնադրածն է, մրցանակ կոչված ապակու կտորի վրա էլ իր խոսքերն է գրել տվել՝ «Եվ այդ մեկ մարդը դու ես»։ Ամենից նիկոլի հոտն է գալիս, ու այդ գարշահոտից գերվողներ կան անգամ ուսյալների մեջ... Յախք ու միայն յախք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: