Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր է անում ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Այս շաբաթվա ընթացքում ամեն օր վարչության փակ նիստեր եղան, իսկ հինգշաբթի էլ տեղի ունեցավ հանդիպում կուսակցության նախաձեռնող խմբի հետ. այն, ի տարբերություն վարչության նիստի, ավելի լայն կազմով է անցնում:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թիմակիցների հետ այս հանդիպումներն ու կուսակցական նիստերն իսկական դասախոսության ֆորմատով են անցնում: Նիկոլ Փաշինյանը որոշել է իր թիմակիցներին «դաստիարակել» կուսակցության գաղափարներին ու սկզբունքներին հավատարիմ:
Բացի սա, թիմակիցների հետ հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի մյուս սիրելի թեման կոռուպցիան է:
Նիստերի ժամանակ խոսում է այդ երեւույթն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ականներին զգուշացրել է՝ կոռուպցիայի համար մեղադրվողներին ներում-բեկում չի լինելու, հեռացվելու են թիմից ու խստորեն պատժվելու:
Հավանաբար, ՔՊ-ականներն արդեն չափերն անցել են, հարստացել մեծ տեմպերով, դրա համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նախազգուշացնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել