
Ներկեք մատանիների ներքին մակերեսը անգույն լաքով. այդ ժամանակ դրանք կանաչ հետքեր չեն թողնի մատներին:

Սվիտերների վրա առաջացող թելի գնդիկները կարելի է մաքրել պեմզայով:

Պայուսակները կարելի է կախել լոգարանի վարագույրի համար նախատեսված ձողի վրա:

Եթե հագուստի վրա կարմիր գինի եք թափել, ապա դրա հետքերը կարող եք մաքրել սպիտակ գինով:

Ներկեք բանալիները տարբեր գույներով, որպեսզի տարբերեք դրանք:

Սպիտակ գինին կարելի է սառեցնել խաղողի սառեցված հատիկներով:

Ճամպրուկ հավաքելիս տեղադրեք կոշիկները մազերի համար նախատեսված ցելոֆանե գլխարկների մեջ. այդ դեպքում դրանք քիչ տեղ կզբաղեցնեն և չեն կեղտոտի հագուստը:

Աքցանները, մկրատներն ու այլ մանր իրերը կարելի է պահել մագնիսների վրա:

Ահա այսպես կարող եք կախել շարֆերը:

Գինու խցանները հիանալի միջոց են նշումների տախտակ պատրաստելու համար:



