1in.am-ը գրում է.

Չինաստանում կնոջը հիվանդանոց են տեղափոխել օձի խայթոցից հետո, որը 3 ամիս է «ապրում էր» գինու մեջ: Այս մասին հաղորդում է Orange News-ը:

Օձն անսպասելիորեն խայթել է Շուանչենի բնակչուհի Լյուին, երբ վերջինս ցանկացել է գինին շշի մեջ լցնել: Նա փայտիկով փորձել է ուղղել շշում գտնվող օձի դիրքը, սողունն էլ, իր հերթին, խայթել է նրա ձեռքը:

Լսելով կնոջ ճիչը՝ընտանիքի անդամներից մեկը օգնության է վազել և սպանել «հարություն առած» օձին: Orange News-ը պնդում է, որ կինը օձին գնել է հուլիսին՝ օձի թուրմ ստեղծելու համար: Սակայն ըստ թայվանական կայքերից մեկի՝ այդ «օձով շիշը» կնոջը նվիրել է ընկերներից մեկը:

Նշենք, որ նման տիպի խառնուրդները շատ տարածված են Չինաստանում, քանի որ, ըստ բնակիչների, դրանք բուժող հատկություն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել