Esem.am-ը գրում է.
16-ամյա բլոգեր Անժելա Մկրտչյանին esem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Օրերս Անժելան Ինստագրամի իր էջում լուսանկարներ էր տեղադրել, որոնցից էլ նրան հետևողները ենթադրել էին, թե Անժելան նշանվել է: Տարածված լուրերի մասին խորսեցինք Անժելայի հետ ու պարեցինք, որ լուսանկարներն իր ու մտերիմ տղաներից մեկի կատակի արդյունքն են: «Չկա տենց բան, ես չեմ նշանվել ու առաջիկայում էլ մտադրություն չունեմ: Սխալ եմ համարում քսան տարեկանից շուտ նման հարցերի մասին մտածելը: Դեռ պետք է ուսումս ավարտեմ, հետո կտեսնենք` ինչպես կլինի»,-ասաց Անժելան:

Հարցին՝ իսկ ընկեր ունի՞, 16-ամյա բլոգերը պատասխանեց. «Այս պահին ընկեր չունեմ, չեմ էլ ուզում ունենալ: Բացի այդ, դեռ չեմ էլ հանդիպել այն անձնավորությանը, ում հետ կցանկանամ սիրտս կիսել: Մի բան եմ հասկացել. չեմ կարող «լեզու գտնել» հայ տղաների հետ և, կուզեմ, ընտրյալս իտալացի կամ իսպաանացի լինի»:
