Ռուս գիտնականները ծխելու դեմ պատվաստանյութ են պատրաստում Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանում իրականացվում են ծխելու դեմ պատվաստանյութի պատրաստման աշխատանքներ: «Здоровье» ամսագրի փոխանցմամբ` նոր դեղամիջոցի մշակմանն ուղղված աշխատանքներ է տանում փորձագետների խումբը: Մասնագետները խոստացել են, որ 5 տարի հետո կթողարկեն առաջին պաստվաստանյութը:

Պատվաստանյութի ստեղծման ծրագիրը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից ստացել է դրամաշնորհ:

Ըստ մասնագետների` այսօր գոյություն ունեցող մեթոդները` ծխախոտից կախվածության դեմ բուժումը, արդյունավետ չէ, իսկ նոր պատվաստանյութը պետք է ապահովի առաջընթաց այս ոլորտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել