Tert.am-ը գրում է.

Լոնդոնում երեկ մեկնարկած Նորաձևության շաբաթը երկրի տնտեսությանը մոտ 100 մլն ֆունտ (157 մլն դոլար) եկամուտ կբերի, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Նորաձևության բրիտանական խորհրդի նախագահ Նատալի Մասնեին։

Նրա խոսքով՝ նորաձևության ոլորտն «ամենախոշոր գործատուն է տնտեսության բոլոր կրեատիվ ոլորտների թվում»։

«Մենք պատրաստվում ենք ապագայում ևս աջակցել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն այս ոլորտի հետ՝ գլխավոր տնօրենից մինչև հասարակ ձևավորող, հետագայում ավելի շատ պրոֆեսիոնալների նորաձևության աշխարհ ներգրավելու համար»,- բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Մասնեն։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ոլորտի կարևոր մասը, իհարկե, դիզայներներն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել