Յուրաքանչյուր աշխատողի միշտ անհանգստացնում են խրոնիկ օֆիսային վտանգները: Դրա պատճառը շատ պարզ է` հարկավոր է երկար ժամանակ անշարժ կերպով նստել համակարգչի առջև: Աշխատանքային օրվա երկարությունը և սթրեսը մեծացնում են խնդիրներն առողջության հետ: Թե ուրիշ ինչ տհաճություններ կարելի է ակնկալել օֆիսային աշխատանքից, կարդացեք ստորև:
1. Չոր աչքի սինդրոմ

Օֆիսային ամենատարածված խնդիրն է: Համակարգչային ճառագայթումը և նյարդային լարվածությունը բերում են նրան, որ աչքերը շատ են հոգնում: Անոթները բորբոքվում են, քոր, մռմռոց է առաջանում, և այնպիսի գզացողություն է, որ կոպերի տակ ավազ է: Այս սինդրոմն ավելի է բարդանում, եթե տարածքում կան օդափոխիչներ կամ քամոտ է և տարածքում շոգ է: Եթե ուշադրություն չդարձնել առաջին ախտանշաններին, արդյունքում կառաջանա լուսավախություն, և տեսողությունը գնալով կվատանա:
Պրոֆիլակտիկա. Անդադար աշխատելով համակարգչի մոտ` գոնե ժամը մեկ անգամ դադար տվեք: Շեղվեք աշխատանքից և թարթեք 10-15 վայրկյան: Օրվա ընթացքում հայացքը հառեք տարբեր առարկաների: Անպայման օրական 1.5 լիտր ջուր խմեք: Աչքի լորձաթաղանթը խոնավեցնելուն օգնում են հատուկ կաթիլները, բայց չչարաշահեք դրանք: Նրանք կախվածություն են առաջացնում:
2. Համակարգչային վարիկոզ

Ոտքը ոտքին գցելու սիրահարները մեծացնում են վարիկոզ (երակների լայնացում) ստանալու հավանականությունը մի քանի անգամ:
Վարիկոզը հիվանդություն է, որը վտանգավոր է ոչ միայն բարձրակրունկ կոշիկներ կրող կանանց համար, այլև նրանց, ում մասնագիտությունը ստիպում է երկար ժամեր կանգնել ոտքի վրա: Ռիսկի խմբի մեջ են նաև օֆիսային աշխատողները, որոնք շատ երկար աշխատում են նստած վիճակում: Երկար նստելուց երակները սեղմվում են, խաթարվում է արյան շրջանառությունը և տեղի է ունենում անոթների խցանում:
Պրոֆիլակտիկա. Ամենահասարակ օրենքն է շատ քայլելը: Աշխատանքի ժամանակ հաճախակի վեր կացեք և արեք հասարակ վարժություններ: Նստած վիճակում շարժեք ոտնաթաթերը, իսկ կանգնած ժամանակ հաջորդաբար հենվեք ոտքերի վրա: Մեքենայով տուն հասնելու փոխարեն նախապատվությունը տվեք զբոսանքին, իսկ վերելակի փոխարեն օգտվեք աստիճաններից: Ազատ ժամանակն անցկացրեք բաց օդին, սպորտով զբաղվեք, վազեք և հիշեք, որ շարժումը կյանք է:
3. Սկոլիոզ և օստեոխոնդրոզ

Նստակյաց աշխատանքը հաճախակի մեջքի և վզի ցավերի պատճառ է հանդիսանում՝ սկոլիոզի և օստեոխոնդրոզի առաջին ախտանշանները: Ողնաշարը 8-ժամյա աշխատանքային օրվանից հետո շատ մեծ ծանրաբեռնվածություն է ստանում: Երկար նստելը հանգեցնում է ողնաշարային զարկերակների կանգի և ուղեղի արյան սնուցման խափանմանը:
Արդյունքում զարգանում է վզային և ողնաշարի այլ հատվածների սկոլիոզ, առաջանում են գլխացավեր, բարձրանում է անոթային ճնշումը և հոգնածություն է առաջանում: Դրա հետ վատթարանում է հիշողությունը, կենտրոնացումը աշխատանքային պրոցեսի ժամանակ:
Պրոֆիլակտիկա. Առաջին հերթին ուշադրություն դրաձրեք Ձեր նստած դիրքին: Կռացած մեջքը և առաջ եկած գլուխը օրգանիզմի համար ամենավտանգավոր դիրքերն են: Այդ պատճառով փորձեք ուղիղ նստել, մի կռացեք: Հաճախակի վեր կացեք տեղից, վարժություններ արեք: Նաև կօգնեն ֆիտնես ակումբներ հաճախելը և մերսումները:
4. Թունելային սինդրոմ

Դաստակի թունելային սինդրոմը սովորական խնդիր է նրանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև: Ձեռքերի անհարմար դիրքը և շարժումների միանմանութունը մկնիկի հետ աշխատելիս սեղմում են դաստակի նյարդը: Առաջանում են ցավեր և ջղաձգումներ, թմրում են մատները:
Պրոֆիլակտիկա. Հաճախակի դադարեցրեքեք և մարզեք դաստակը: Համակարգչի դիմաց աշխատելիս ձեռքը պետք է 90օ-ի տակ ծալված լինի: Աշխատելով մկնիկի հետ` դաստակը փորձեք հեռու պահել սեղանի ծայրից:
5. Խրոնիկ հոգնածության սինդրոմ

Փորձեք կարգավորել օրը և հասցնել այնքան, որքան որ հարկավոր է:
Օրվա վերջում հոգնածությունը բավականին սովորական երևույթ է: Որպես կանոն, դժվար և ծանր աշխատանքային շաբաթից հետո կարելի է վերականգնել ուժերը պինդ և լավ քնի միջոցով: Բայց եթե հանգստյան օրերն անցել են, և Դուք դեռ Ձեզ սարսափելի եք զգում, գլխացավ ունեք և զայրանում եք ամեն մի մանրուքից՝ իմացեք դա խրոնիկ հոգնածության սինդրոմ է:
Վատ քուն, մկանների ցավ, ջերմության բարձրացում` այս ամենը նախազգուշացնում է, որ օրգանիզմը կրիտիկական վիճակում է: Ժամանակակից աշխատողները սթրեսի են ենթարկվում և աստիճանաբար մոռանում են ինչպես անջատվել առօրյա խնդիրներից և ամբողջովին հանգստանալ:
Պրոֆիլակտիկա. Երկար մի մնացեք աշխատավայրում: Կարգավորեք օրն այնպես, որ հասցնեք այնքան, որքան որ հարկավոր է: Ազատ ժամանակ սպորտով զբաղվեք, այցելեք մշակութային վայրեր և ուրախության համար ավելի շատ պատճառներ փնտրեք:



