1. «Ուրեմն հիանալի է»
Այս խոսքերով կանայք ավարտում են վեճը, երբ իրենք ճիշտ են, իսկ դուք պետք է կտրեք ձեր ձայնը:
2. «Հինգ րոպեից պատրաստ եմ»
Եթե կանայք այս արտահայտությունն օգտագործում են, երբ դուք իրենց եք սպասում, ապա այս «հինգ րոպեն» հավասար է ժամ ու կեսի:
3. «Ոչինչ էլ չի պատահել»
Սա լռություն է փոթորկից առաջ: Այդ «ոչինչը» հաստատ ինչ-որ բան է նշանակում, այնպես որ զգոն եղեք: Այն կռիվները, որոնք սկսում են «ոչինչ էլ չի պատահել»-ով, հիմնականում ավարտվում են «հիանալի»-ով (տես կետ 1)
4. «Դե-դե, շարունակիր»
Սա ոչ թե թույլտվություն է, այլ հրահրում: Այնպես որ, ոչ մի պարագայում մի շարունակեք:
5. Խորը շունչ
Այս ոչ վերբալ արտահայտությունը հաճախ սխալ է հասկացվում տղամարդկանց կողմից: Այն նշանակում է, որ կինը ձեզ իսկական ապուշ է համարում և չի հասկանում, թե ինչու է ընդհանրապես ձեզ վրա ժամանակ ու էներգիա ծախսում:
6. «Ամեն ինչ լավ է»
Սա ամենավտանգավոր հայտարարություններից է, որ կարելի է լսել կնոջից: «Ամեն ինչ լավ է»-ն նշանակում է, որ նա դադար է վերցրել, որպեսզի մտածի, թե ինչպես ձեր հախից գա:
7. «Շնորհակալություն»
Եթե կինը ձեզնից շնորհակալություն է հայտնում, մի հարցրեք, թե ինչի համար: Պարզապես ասեք` «Չարժե»: Իհարկե տարբերություն կա, եթե շնորհակալության փոխարեն նա ձեզ «շատ շնորհակալ եմ» ասի (շեշտը «շատի» վրա): Այդ դեպքում դուք պետք է հասկանաք այն հեգնանքը, որ կա նրա ձայնում:
8. «Կարևոր չի»
Սա տղամարդուն գրողի ծոցն ուղարկելու կանացի միջոցն է:
9. «Մի անհանգստացիր, ես ինքս…»
Եվս մեկ սպառնացող հայտարարություն, որը հիմնականում անում են այն ժամանակ, երբ մի քանի անգամ խնդրում են տղամարդուն ինչ-որ բան անել և տեսնում են, որ տղամարդը դա չի արել: