Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան պարոն Տիմեն Կաուվենարի հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid02ib5ebRhDvZeeFUdHxEr7f6jxJ9P7ySacb8Qs5ikAKTTwpbUPvqpEU9piNTMg3DVfl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել