Անսթափ վիճակում մեքենա վարողը` սթափությունը ստուգող սարք հիշեցնող հանդերձանքով  

DUI In A Breathalyzer CostumeՍա թերևս ամենազվարճալի հելոուինյան ձերբակալությունն է: Նեբրասկայի բնակիչ 19-ամյա այս երիտասարդը ձերբակալվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար այն ժամանակ, երբ մեքենայով տուն էր վերադառնում Հելոուինի երեկույթից: Այդ ժամանակ նա կրում էր սթափությունը ստուգող սարք հիշեցնող հանդերձանք:

Մոլեգնած կովը


Mad Cow Disease

Այս կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա, կովի հանդերձանք հագած, հետապնդել է թաղի երեխաներին և միզել հարևանների շքամուտքին:


Հարբած Թինքի ՎինքինTinky Winkys DUI

Հելոուինի երեկույթից հետո «Телепузик» (Ցմփորիկ) Թինքի Վինքիի հանդերձանքով մի մարդ ձերբակալվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Ձեր երեխաները հաստատ ծիծաղից կթուլանան, եթե պատմեք նրանց այս պատմությունը:  

Անպատկառ զոմբին

The Inappropriate Touch ZombieԵթե պատրաստվում եք Հելոուինի խնջույքի մասնակցել նուդիստների հանգստավայրում, կարևոր է, որ ձեր չափն իմանաք:  Օրինակ` միայն այն, որ դուք զգեստավորված եք սարսափազդու զոմբիի կերպարով, դեռ չի նշանակում, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ ձեռք գցել օտար կնոջ կրծքին: Հակառակ դեպքում կհայտնվեք ոստիկանատանը:

Խլիր այդ կոնֆետը  

Get That Candy

Անցած տարի հինգ դեռահաս ձերբակալվել են գողության և ավազակային հարձակման համար: Նրանք ծեծել են իրենց հետ հելոուինյան կատակներ անողներին և գողացել նրանց կոնֆետը: Անպիտաններ, մի՞թե չգիտեք, որ Հելոուինին անվճար կոնֆետներ են բաժանվում:  

Մերկ դդմի մրցարշավը

The Naked Pumpkin Run

Տարիներ շարունակ Կոլորադայի Բաուլդերում անցկացվում էր «Ամենամյա մերկ դդումների մրցարշավը», որի ժամանակ բնակիչները հանդես էին գալիս մերկ վիճակում: Նրանց միակ հանդերձանքը իրենց գլխի դդումն էր: Մի քանի տարի առաջ ոստիկանությունը որոշեց, որ այս խեղկատակություններին վերջ դնելու ժամանակն է: Ի՞նչ է, մարդ այլևս չի՞ կարող գլխին դդում դրած մերկ վազվզել:

 

 

Մրցավարը ոստիկանական բաժանմունքում

But Who Refs The Referee

Այս տիկինն այնքան էր տարված իր «սեքսուալ» մրցավարական հանդերձանքով, որ երբ ոստիկանները նրան ուղարկեցին բանտային համազգեստ հագնելու, նա հանդերձարանից ճոճվելով դուրս եկավ ու հարձակվեց ոստիկանների վրա: Երևի չէր կարողանում դուրս գալ մրցավարի դերից: Նրան մեղադրեցին հարձակում գործելու մեջ: Կանայք, այդքան մի տարվեք ձեր հելոուինյան հանդերձանքներով:    

 

 

 

 

 

 

Անսթափ վիճակում վարելու համար երկու անգամ կանգնեցված քաղաքական գործիչը

Double DUI Politician

Մարդիկ հաճախ անտեսում են, թե որքան մոտ է Հելոուինը ընտրությունների օրվան: Սակայն Հյուսիսային Կարոլինայի Սուրիի շրջանի բնակիչներն այդ մասին չեն մոռանում: 2010 թ.-ի Հելոուինի ուիքենդին այս շրջանի քաղաքական գործիչներից մեկին երկու անգամ բռնացրել են անսթափ վիճակում մեքենա վարելիս: Սա ցանկացած քաղաքական մրցապայքարում կարող է խոչընդոտ հանդիսանալ:  Հուսով ենք, որ նրա Հելոուինի խնջույքներն այնքան լավ էին անցնում, որ արժեր դրանց համար ռիսկի գնալ:

 

 

Այլասերվածի կերպարանքը հելոուինյան հանդերձանք չէ  

Being A Pervert Is Not A Costume

Հայտնի է, որ Հելոուինը կանանց հնարավորություն է ընձեռում գռեհիկ ու սարսափազդու հագուստ կրել: Չեյպել Հիլլի մի տղամարդ որոշեց ինքնուրույն ստեղծել Հելոուինի իր հանդերձանքը, սակայն հանդերձանք ստեղծելու փոխարեն նա ձեռքն առավ տեսախցիկը և ուղևորվեց Հելոուինի խնջույքի: Այնտեղ նա սկսեց վեր բարձրացնել կանանց կիսաշրջազգեստները և տեսախցիկով նկարարահանել նրանց բարեմասնությունները: Լավ կլիներ, որ տեսախցիկով անմիջապես խնջույքին սլանալու փոխարեն նա իր հանդերձանքը կարեր, բայց ոչինչ, բանտում նրան հաստատ ինչպես հարկն է կհագցնեն:

Ամբողջ քաղաքը ձերբակալվում է


ՍաThe Entire Town Gets Arrestedնտա Քրուզում Հելոուինի տոնակատարությունները չափազանց բուռն են անցնում: Անցյալ տարի այստեղ Հելոուինին 50 մարդ է ձերբակալվել: 

Արդեն կալանավորի հանդերձա՞նք եք հագել

Already Dressed For Prison

Այս տղան Հելոուինին կալանավորի հանդերձանք էր կրում: Նույն օրը նա ձերբակալվեց թմրանյութ պահելու մեղադրանքով: Ինչպիսի՜ հեռատեսություն: Նա երևի գիտեր, որ կալանավորվելու է, և նախօրոք համապատասխան հանդերձանք էր հագել:  

Արծաթագույն ներկը ձեզ անպարտելի չի դարձնում

Silver Paint Does Not Make You Invincible

Մոռացեք անվտանգության բարձիկների մասին, պարզապես օգտագործեք արծաթագույն ներկ: Հավանաբար այս տղամարդն այս տրամաբանությամբ էր շարժվում, երբ Լաս Վեգասում ավտոմեքենայով բախվեց պատին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել