Փաստաբաններն այսօր իրենց պալատի նախագահին են ընտրում՝ բավականին լարված մթնոլորտում:
Մրցակցությունն, իհարկե, դրական երեւույթ է, մնում է, որ ընտրություններն ազնիվ լինեն, որպեսզի փաստաբանների հեղինակությունը դրանց արդյունքում չսասանվի:
Առանց այն էլ՝ դատավորներն ու դատախազներն ակնհայտ դժկամությամբ են վերաբերվում փաստաբաններին, փաստաբանական ինստիտուտը մի տեսակ արհամարհված է:
Փաստաբանական պալատի կայացվածությունը, դրանում առողջ մթնոլորտը կնպաստեն, որպեսզի դրա պատերց դուրս էլ մեծանան փաստաբանի ինստիտուտի դերը, հեղինակությունը, ազդեցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել