Armlur.am-ը գրում է.

2024 թվականը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց մարզային այցերով, հատկապես նոր կառուցվող դպրոցներ: Այցերին հաջորդեց Փաշինյանի կողմից պաշտոնազրկումները, սկզբում Լոռու մարզի մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից, ապա ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Առաջին այցին, որը եղել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցներում, վարչապետ Փաշինյանը պոկեց նշված դպրոցներից մեկի դուռն ու զգեստապահարանի կախիչները: Նա դժգոհեց նոր կառուցված և վերանորոգված դպրոցների գույքից՝ բարկանալով «տուկի թելից պատրաստված ցանցերից»: Վերջին այցն Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում էր, կառուցվել էր նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Փաշինյանը նախորդ փորձից հետո մեկիկ-մեկիկ ստուգեց բոլոր դռները, կախիչները, սակայն այս անգամ թիրախ դարձան ծորակներն ու ցնցուղները: Փաշինյանը խողովակից առանձնացրեց ցնցուղը, այն տալով Անդրեսյանին, ասաց.

«Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժի մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»:

ArmLur.am-ը շրջել է շինանյութի շուկայում և պարզել, թե «ինչ գնանոց է» այն ցնցուղը, որը Փաշինյանը մեկնեց ԿԳՄՍ նախարար Անդրեասյանին, իսկ Անդրեասյանն այն չվերցրեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել