1in.am-ը գրում է.

Բրիտանացի 86-ամյա թոշակառու Իվ Քոլդինգը կյանքում առաջին անգամ դաջվածք է արել: Ինչպես հայտնում է The Daily Mirror-ը, դաջվածքն արել է նրա թոռնուհին, ով տատու-ստուդիայի սեփականատիրուհի է:

26-ամյա Բեկի Սանդերսոնի խոսքով՝ տատիկն իրեն խնդրել է դաջվածք անել 4 տարի առաջ, երբ ստուդիան դեռ նոր էր բացվել: Բեկին հրաժարվել է այնքան ժաանակ, քանի դեռ հստակ չի հասկացել, որ նա իսկապես ցանկանում է:

Թոշակառուի թևին փոքր վարդ է դաջված: Նա արդեն հասցրել է այն ցույց տալ իր բոլոր ընկերներին:

Սանդերսոնի խոստովանությամբ՝ իր տատը ներշնչանքի աղբյուր է, հենց նա է աջակցել իրեն, երբ ցանկանում էր ստուդիա բացել:

Իվ Քոլդինգն աշխարհում ամենատարեց կինը չէ, ով որոշել է դաջվածք անել: Ամերիկուհի Միմի Ռոզենտալն իր առաջին դաջվածքն արել է 99 տարեկանում:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել