Hraparak.am-ը գրում է.

Գրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստ:


Նա քիչ առաջ կրկին սկսեց վատ զգալ: Նրան ներարկում արեցին: Խաչատրյանի պաշտպանների խոսքով՝ ներարկումն արվել է ճնշման իջեցման համար:

Նշենք, որ նա դատարան էր եկել շտապօգնության մեքենայով:

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։ Դատախազը հանդես է գալիս Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել