1in.am-ը գրում է.
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Ուկրաինա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Պավել Կովալը չի բացառում, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մասին որոշում կարող է կայացվել հոկտեմբերին: Ինչպես հաղորդում է korrespondent-ը, այս մասին նա հայտարարել է «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ:
«Հոկտեմբերի վերջին մենք Եվրախորհրդարանում վերջին անգամ կհանդիպենք ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ: Հավանական է, որ ստորագրման մասին որոշումը ընդունվի հենց այդ ժամանակ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Կովալը հավելել է, որ այդ դեպքում նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կմնա միայն կենաց բարձրացնել Ուկրաինայի և ԵՄ-ի արդյունավետ համագործակցության համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_214322.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել