Aysor.am-ը գրում է.

Բրիտանացի երեխաներն ապագայում, հնարավոր է, երեք կենսաբանական ծնող ունենան: Երկրում դեռևս արգելված այս մեթոդը հաստատելուն ուղղված օրինագիծը գիտնականները պատրաստվում են ներկայացնել կառավարության քննարկմանը:

Գործընթացը ենթադրում է, որ անառողջ ԴՆԹ ունեցող կնոջ ձվաբջջի բեղմնավորված հատվածը կտեղադրվի առողջ ԴՆԹ ունեցող կնոջ ձվաբջջի մեջ:

Այս ամբողջ գործընթացի նպատակն այն է, որ մոր գենետիկ հիվանդություները չփոխանցվեն երեխաներին:

Լաբարատոր մկների վրա կարտարված փորձերը դրական արդյունք են տվել: 

Այս մեթոդի հակառակորդներն էլ նշում են. «Գուցե նման ճանապարհով ծնված երեխաներն ավելի առողջ լինեն, բայց դրանով հասարակությունը պակաս բարոյական կդառնա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել