«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը երբևէ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անունից որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, այլ ընդհակառակը` իր գործունեությամբ և´ Ռուսաստանում, և´ նրա սահմաններից դուրս անում է ամեն բան` հայկական գործոնի ուժեղացման համար: Արա Աբրահամյանը հանդես է գալիս «Համաշխարհային կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» անունից` փորձելով լուծումներ գտնել այն խնդիրների մասով, որոնք ծառացած են մեր ժողովրդի և պետության առջև: Միգուցե Արա Աբրահամյանը լավ չի խոսում ռուսերեն, բայց դա իրավունք չի վերապահում որևէ մեկին` այդ թվում և իրեն մտավորական համարող Լևոն Մութաֆյանին, վիրավորել կամ «դուքանչի» անվանել մի մարդու, ով իր սեփական ռեսուրսների հաշվին և´ մարդկայնորեն, և´ ֆինանսապես կանգնած է ՀՀ-ի կողքին (ի դեպ, Լևոն Մութաֆյանից շատ ավելի բարձր մտավորականների Արա Աբրահմյանը անընդհատ օգնում է. ուղղակի իր բարոյականությունը թույլ չի տալիս, որ դրանք հրապարակվեն): Նման մարդկանց պետք է հարգել, այլ ոչ` փնովել:
Պարոն Մութաֆյան, եթե հարկ լինի, Դուք ինքներդ կարող եք հանդիպել Արա Աբրահամյանին եւ որպես մտավորական Ձեր տեսակետները ներկայացնել եւ Ձեր քննադատությունը հնչեցնել նրա գործուներության վերաբերյալ: Կարծում եմ, եւ գոնե ինձ համար Դուք մտավորական եք, եւ չէի ցանկանա փոխել իմ կարծիքը Ձեր մասին:

Գոնե մտավորականները պետք է քննադատեն հիմնավոր եւ կոռեկտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել