Tert.am-ը գրում է.
“ՇԻՐԱԿ”-“ԱՐԱՐԱՏ” 58 խաղ, +20=19-19, 73:71
14 սեպտեմբերի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Մրցաշարային աղյուսակում հավասար միավորներ վաստակած հարևան թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Այդ մրցավեճում հաջողության հասած թիմը հնարավոր է, որ նույնիսկ ստանձնի առաջատարի դերը:
2 թիմերն էլ առաջնությունում գրեթե նույն կերպ մեկնարկեցին: “Շիրակը” մեկնարկային տուրում պարտվեց “Գանձասարին”, ապա ոչ-ոքի խաղաց “Ալաշկերտի” հետ, իսկ հաջորդ 2 հանդիպումներում հաղթեց “Բանանցին” և “Ուլիսին”: Ընդ որում վերջինիս հետ խաղում գյումրեցիներն ընթացիկ առաջնության խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեցին:
“Արարատն” առաջնությունը սկսելով “Բանանցի” հետ գոլազուրկ ոչ-ոքիով, հաջորդ տուրում պարտվեց “Միկային”, այնուհետև 2 անընդմեջ հաղթանակ տոնեց “Ուլիսի” և “Գանձասարի” նկատմամբ:
Հայկական ֆուտբոլի 2 հեղինակավոր ակումբների մրցավեճում վերջին հանդիպումից առաջ բացարձակ հավասարություն էր: Թիմերից յուրաքանչյուրը 19-ական հաղթանակ էր տոնել, նույնքան խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի, մրցակիցները 70-ական գնդակ էին խփել: Ապրիլի 13-ին Գյումրիում հաղթելով 3:1 հաշվով, “Շիրակն” ընդհանուր հաշվեկշռում առաջ անցավ “Արարատից”:
Կար ժամանակ, որ “Շիրակին” ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթել “Արարատին”: Իսկ ահա վերջին տարիներին շիրակցիների առավելությունն արարատցիների նկատմամբ զգալի է:
Նախորդ առաջնությունում “Շիրակը” բացարձակ առավելության հասավ “Արարատի” նկատմամբ` հաղթելով բոլոր 6 հանդիպումներում էլ: Ընդ որում 2-րդ շրջանի խաղում շիրակցիները սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ խփեցին հյուրերի դարպասը: Արդյունավետությամբ աչքի ընկավ Անդրանիկ Բարիկյանը` դառնալով հեթ տրիկի հեղինակ: Շիրակցիները կրկնեցին արարատցիների հետ մրցախաղերում իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը: Նախկինում “Շիրակն” “Արարատի” դարպասը 4 անպատասխան գնդակ էր խփել 1999թ. հյուրընկալվելիս: Ընդհանուր առմամբ շիրակցիներն արարատցիներին 4 անգամ են խոշոր հաշվով հաղթել, որից 3 անգամ` Գյումրիում:
Իսկ ահա Բարիկյանն արարատցիների հետ հանդիպումներում 3-րդ անգամ հեթ տրիկի հեղինակ դարձավ: Առաջին հեթ տրիկը Բարիկյանի օգտին գրանցվել էր 2009թ. մայիսի 17-ին Աբովյանում: Նրա գոլերի շնորհիվ “Շիրակը” 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց: Ընդ որում առաջին գնդակը Գևորգ Պրազյանի դարպասը նա խփեց 11մ հարվածով:
2011թ. առաջնության ավարտական խաղում էլ Բարիկյանը “Հրազդանում” 3 անգամ գրավեց “Արարատի” դարպասապահ Արման Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը` հաշիվը բացելով 11մ հարվածով:
Հետաքրքիր է, որ Աբրահամ Խաշմանյանն “Արարատի” գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել է հենց “Շիրակի” հետ 2012թ.
հուլիսի 29-ին Աբովյանում կայացած խաղում, որում արարատցիները պարտվեցին 0:2 հաշվով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ