1in.am-ը գրում է.

Սիրիայում մարտնչող «Ալ-Քաիդայի» խմբավորումը՝ «Իրաքում ու Սիրիայում՝ իսլամական պետություն», հայտարարել է իր նախկին համախոհների՝ Սիրիայի ազատ բանակի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այս մասին տեղեկացնում է արաբական «Ալ-Վաթան Ալ-Արաբի» արաբական թերթը: 

Դա Սիրիայում սկսված հակամարտությունից ի վեր առաջին բացահայտ հակամարտությունն է երկու նախկին համախոհների ՝ կրոնական ծայրահեղական կազմակերպության և «չափավոր» Սիրիայի ազատ բանակի միջև: 

Ինչպես ասվում է կայքերից մեկում տեղադրված խմբավորման հայտարարության մեջ՝ «Իսլամական պետությունը» մտադիր է Սիրիայի ազատ բանակի դեմ պատժիչ գործողություններ սկսել Հալեպի արևելյան արվարձանում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել