1in.am -ը գրում է.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդներին կոչ է արել ոտքի կանգնել՝ պաշտպանելու երկրի արևմտամետ քաղաքական ուղղությունը և հանդես գալ Եվրասիական միության գաղափարների դեմ: Սաակաշվիլիի խոսքով՝ դա կփրկի Վրաստանը «կոռուպցիայից և բոլոր տեսակի սարսափներից, որոնք բնորոշ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած միությանը»: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Սաակաշվիլին հայտնել է, որ ինքը որոշել է այդ մասին խոսել այն բանից հետո, երբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանել է Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցի քննարկման տաբուն: Նախագահը հիասթափություն է արտահայտել Վրաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարների մասին վարչապետի անսպասելի հայտարարության առնչությամբ:
Ի՞նչէ իրենից ներկայացնում Եվրասիական միությունը՝ հռետորական հարցին Սաակաշվիլին պատասխանել է՝ դա իշխանության անպատասխանատվություն է, հակառակորդների ձերբակալություններ, փոքրամասնությունների հալածանք և համատարած կոռուպցիա:
Նախագահը նշել է, որ Իվանիշիվիլիի իշխանության ներքո Վրաստանը սկսել է աստիճանաբար վերադառնալ Եվրասիա:
Վրաստանի նախագահի խոսքով՝ միությունում ընդգրկվելու համար գլխավորը կոռուպցիայի անհրաժեշտ մակարդակին հասնելն է: