1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրակարգից չի հանում ՄԱԿ ԱԽ-ի շրջանցմամբ Սիրիային հարվածելու հարցը: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչներին:

New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյայի հայտարարությունը, գրում է, որ նախագահը հասկանում է՝ Ռուսաստանն իր վետոյի իրավունքով երբեք ՄԱԿ ԱԽ-ին թույլ չի տա ընդունել բանաձև, որը կարտոնի Սիրիայի դեմ ուժի կիրառումը: 

Աղբյուրները չեն երաշխավորում, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան հաղթահարել շոշափելի տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնել:

Երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունները սկսվել են հինգշաբթի և կշարունակվեն ներառյալ այսօր:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել