Azatutyun.am-ը գրում է.

Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ չէ, քանի որ չի հրապարակվել, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, խորհրդարանական « Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Բաբայան. - Դուք տեսե՞լ եք այդ ստորագրած հրամանագիրը: Արցախի Սահմանադրությունն ասում է՝ նախագահի հրամանագիր գործում է հրապարակման պահից։ Հրապարակում չի եղել, վերջ, այսինքն՝ մենք քննարկում ենք մի բան, որը ոչ մեկ չի տեսել, չկա:

«Ազատություն». - Գուցե դուք չեք տեսել, գուցե Բաքուն, ռուսական կողմը, Արցախի ղեկավարությունը ունեն այդ փաստաթուղթը:

Բաբայան. - Քանի որ հրապարակման փուլ չի եղել, ոչ մի բան իմ համար ուժի մեջ չէ։ Ես խորհուրդ եմ տալիս չխորանալ և չգնալ էդ դաշտը, դա ոչ մի բան մեզ չի տալիս։ Հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն խաղաղության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել