Tert.am-ը գրում է.

Աշխարհում մանկական մահացությունների թիվը 1990-ից ի վեր գրեթե կրկնակի կրճատվել է. վստահեցվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) փորձագետների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի և միջազգային կառույցի Ազգաբնակչության վարչության պատրաստած զեկույցում։

2012թ. աշխարհում մահացել է մինչև 5 տարեկան 6.6 մլն երեխա, այն դեպքում, երբ 1990-ին այդ ցուցանիշը 12 մլն էր, հայտնում է Взгляд-ը։

Այդպիսով՝ միջազգային հանրությունը մոտեցել է Հազարամյակների զարգացման նպատակներին, որոնք դրվել էին 2000թ. Նյու Յորքում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Այդ ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել էին մինչև 2015թ. կրճատել մանկական մահացությունների ցուցանիշը 2/3-ով՝ 1990թ. համեմատ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել