«Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության, 2014 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 272 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 145 մլրդ դրամ։ Այս խոշորացված ցուցանիշները երեկ կառավարությունն ընդունեց ի գիտություն։
Մաքսային միության անդամ դառնալու պարագայում Հայաստանի բյուջեի եկամուտները կաճե՞ն, թե կնվազեն։ Երեկ այսպիսի հարց ուղղեցինք ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որը նիստում ներկայացնում էր վերը բերված ցուցանիշները։ «Բյուջեի այս նախագծում, որը այսօր ներկայացված է, այդ գործոնները դեռևս հաշվի չեն առնված»,– ասաց փոխնախարարը։ Նկատենք, որ նախատեսվում է հենց 2014 թվականի հունվարի 1– ից Հայաստանը մտցնել Մաքսային միություն, ինչի դեպքում պետբյուջեի եկամուտները մեղմ ասած էական փոփոխություններ են կրելու, քանի որ ՀՀ սահմանին գործելու է մաքսային նույն ռեժիմը, ինչ ՌԴ-ի սահմանին է։ Օրինակ Հայաստանում ներկայումս հավաքագրվող ամբողջ ԱԱՀ-ի մոտ կեսը գանձվում է ներկրվող ապրանքներից հենց սահմանին։ Իսկ Մաքսային միության կանոններով՝ սահմանին ԱԱՀ– ն չի գանձվում։ Այլ կերպ ասած, երեկվա ներկայացված ցուցանիշները բոլորովին էլ վերջնական չեն»,– գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել